ԳԱՆՁԵՐ ԿԻԼԻԿՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ – 2009-3 Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի թիւ 9422 ձեռագրի խորանների նկարազարդումները Սաթենիկ Լ. Չուգասզյան Կիլիկիայի հայկական թագավորության ձեւավորմանն ու ամրապնդմանը համընթաց, երկրում բուռն ծաղկում է ապրել մանրանկարչությունը: Հոգեւոր եւ աշխարհիկ բարձրաստիճան ազնավականությունը պատվիրում էր շքեղ ծաղկազարդված ձեռագրեր, որոնց հիշատակարաններում շեշտվում էին պատվիրատուների անունները: