ԳԻԳԵՍԻ ՄԱՏԱՆՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ – 2019-3 Հակոբ Պարոնյանից մինչև Ջոն Թոլքին Ալբերտ Ա. Մակարյան, Աստղիկ Վ. Սողոյան Պարոնյանի մանկական գրականությունը, որ ամփոփված է «Թատրոն. բարեկամ մանկանց» պարբերականի (1876) էջերում, իր ուրույն տեղն է զբաղեցնում նրա ստեղծագործության համապատկերում. այն իր էությամբ հակադրվում, բայց և համադրվում է պարոնյանական հեգնական ծիծաղին ու ձուլվում է դրան: Եվ Պարոնյանի գրական ժառանգության ամբողջական ու համակողմանի գնահատականի համար կենսական է այդ երկու բևեռների զուգահեռական քննությունը՝ իբրև մի կարևոր օղակ վերջինիս ստեղծագործության պատմության համապատկերում: