Արսեն Է. Հարությունյան, Սերժիու Վ. Մատվեև (Քիշնև, Մոլդովա)
Բագրատունյաց թագավորության թուլացումն ու անկումը 1045 թ., ապա թուրք-սելջուկների ու մոնղոլ-թաթարների 11-13-րդ դդ. արշավանքները ստիպեցին բազմաթիվ հայերի արտագաղթել Հայաստանից ու Փոքր Ասիայից և հաստատվել հատկապես Ղրիմի թերակղզում, որտեղից էլ շատերն անցան Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան և Հարավային ու Արևելյան Եվրոպայի այլ երկրներ: