ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ (ԿՈՄՄԱԳԵՆԵ, ՄԵԾ ՀԱՅՔ, ՀՌՈՄ) – 2012-3 Մաս առաջ: Համադրական հոգեւոր համակարգը Կոմմագենեում եւ Մեծ Հայքում Երվանդ Հ. Մարգարյան Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները նոր էջ բացեցին համաշխարհային պատմության մեջ: Հսկայական քաղաքակրթական տեղաշարժեր եղան, կատարվեց այն, ինչն ըստ Արիստոտելի, երբեք չէր կարող լինել՝ Արևմուտքն ու Արևելքը միաձուլվեցին: Աշխարհը հայտնվեց արմատական փոփոխությունների շեմին, որոնց, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արևելքն ավելի պատրաստ էր, քան Արևմուտքը: Այդ փոփոխությունների արդյունքում Արևելքում անշեղորեն սկսեց ձևավորվել նոր՝ համադրական (իր առանձին դրսևորումներով՝ էկլեկտիկ) քաղաքակրթություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «հելլենիստական» անվամբ: