ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ «ՊԱՏՄԱԳՆ» ԻԲՐԵՎ ՄԵԶՈՍՏԻՔՈՍ – 2012-3 «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է» ասույթի առեղծվածները Սեյրան Զ. Գրիգորյան 1933 թվականի մայիսի 8-ին Եղիշե Շարենցը գրում է իր առաջին երկու ակրոստիքոսները, որ նվիրում է նրոածին դստերը և բանաստեղծության առաջին տողերով հոդում նրա անուն-ազգանունը՝ «ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ»: Անմիջապես հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, նա ստեղծում է իր մոտալուտ ողբերգությունը և ապագա անկասելի փառքը մարմնավորող «Պատգամ» բանաստեղծությունը: