ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱԹՈՌԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ – 2020-3 Եվ հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտությունը 10-րդ դարի վերջին քառորդին Վարդան Ա. Ալեքսանյան 10-րդ դարի վերջին քառորդին Բագրատունյաց թագավորությունը քաղաքական, տնտեսական և մշակութային վերելքի ուղին էր բռնել: Երկրի առաջընթացի գործում զգալի դեր ուներ հայոց եկեղեցին, որն ըստ կարելվույն աջակցում էր հայոց պետականության ամրապնդմանն ուղղված Բագրատունիների ջանքերին: