ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ – 2020-3 Շերիֆ փաշայի առեղծվածը Արամ Ս. Սայիյան Այս տարի լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, ինչը կարևոր է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև քրդերի համար, քանզի Փարիզի խաղաղության վեհաժողովն առաջին լուրջ քաղաքական հարթակն էր, որտեղ բարձրացվեց քրդական հարցը, և Սևրի պայմանագրով մասնակիորեն ճանաչվեց քուրդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: