ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2020-3 Մաս առաջին։ Գրության առիթն ու հանգամանքները Գևորգ Ա․ Ճաղարյան Վիկտորիանական դարաշրջանը, որ պարառում է 19-րդ դարի զգալի հատվածը, աննախընթաց փոփոխությունների ժամանակաշրջան էր Մեծ Բրիտանիայի ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային կյանքում։ Արդյունաբերական հեղափոխությունը, որ սկիզբ առավ 18-րդ դարի կեսերից ու տևեց ավելի քան մեկ դար, և հարդյունս որի Մեծ Բրիտանիան վերածվեց աշխարհի ամենահարուստ երկրի, առաջ բերեց նաև վիթխարի սոցիալական խնդիրներ, որոնք հետևանք էին քաղաքային արդյունաբերության սրընթաց զարգացման։