ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄ» ՊՈԵՄԸ – 2020-3 Բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առթիվ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական ժառանգության մեջ թերևս ամենանշանակալիցը 1969 թ. հրապարակված «Ռեքվիեմ» պոեմն է, որը ոչ միայն հեղինակի, այլև հայ բանաստեղծական արվեստի նվաճումներից մեկն է: Վերլուծության այս փորձն առաջինն է մեր գրականագիտության մեջ, որը «Ռեքվիեմը» ներկայացնում ու արժևորում է Ռ. Դավոյանի աշխարհայացքի և պոետիկայի տեսանկյունից: