ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ – 2020-3 Փիլիսոփա-բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առթիվ Հռիփսիմե Ա. Զաքարյան Մահվան առեղծվածը միշտ եղել և մնում է ինչպես գիտնականների (մահագիտություն, տանատոլոգիա (հին հուն․ θάνατος – «մահ», λόγος – «գիտություն»), այնպես էլ հանճարեղ ստեղծագործողների սևեռուն ուշադրության կենտրոնում, դարձել է նրանց մտորումների, ապրումների առարկան ու գրականության մեջ դրսևորվել այն ժամանակ, երբ ի հայտ է եկել ինքը՝ գրականությունը, և, պայմանավորված տվյալ ժողովրդի էթնոմշակութային առանձնահատկություններով, ընկալվել է որպես ողբերգական իրողություն կամ հակառակը: