ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ՀԱՎԱՏՔԸ – 2020 -4 Որպես ուժի և իշխանության աղբյուրներ Ալեքսանդր Ս. Մանասյան Պատմության ընթացքի ըմբռնման հարցում կոնֆլիկտային երկխոսության մեջ գտնվող սոցիալ-քաղաքական արդի տեսությունների մրցակցությունը ամենայն հավանականությամբ չի ավարտվի դրանցից որևէ մեկի պարտությամբ կամ հաղթանակով, քանի որ յուրաքանչյուրն առաջին պլան է մղում պատմական գործընթացում մյուս մոտեցումների կողմից չնկատվող կամ անտեսվող նրբերանգներ: