ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ «ՆԱԶԵԻ ՕՐՈՐԸ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ – 2020-4 Անի Ս. Հակոբյան Հայտնի է, որ հայ ավանդական երաժշտությունն ունի երեք հիմնական ճյուղ՝ գեղջկական, քաղաքային ֆոլկլոր և գուսանական-աշուղական արվեստ: Նշված ճյուղերը, լինելով հայ ժողովրդի ստեղծագործության արգասիք, միևնույն ժամանակ միմյանցից տարբերվում են իրենց ավանդականության աստիճանով, մեղեդու ծավալման տրամաբանությամբ, ձայնակարգային հենքով, մտածողությամբ և այլ ցուցիչներով: