ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ – 2020-4 Ծննդյան 200-ամյակի առթիվ Վարդան Գ. Դևրիկյան Ալիշան ստեղծագործողի մեջ ոչ միայն զարմանալիորեն զուգակցվում, այլև իրար էին միախառնված բանաստեղծն ու գիտնականը, ուստի հայագիտական ուսումնասիրություններում որպես սկզբնաղբյուր օգտագործելով մեր մատենագրությունը, նա՝ իբրև բանաստեղծ, չէր կարողանում զսպել իր հիացմունքը՝ այն արտահայտելով համապատասխան բնորոշումներով: Հայ միջնադարյան մատենագրությունը Ալիշանին հետաքրքրում էր պատմաբանասիրական տեսանկյունից, իսկ քննության ընթացքում էլ նա չէր կարողանում մնալ սառը հետազոտողի դերում: