Գոյական դերանուններ
Յուրի Ս. Ավետիսյան, Գայանե Լ. Հակոբյան
Դերանուն համարվող բառերի ներխոսքիմասային դասակարգման խնդիրը մշտապես քննարկվել է հայ լեզվաբանության մեջ։ Կան տարա- կարծություններ։ Ընդունված տեսակետը դերանուն բառախմբերի (անձնական, ցուցական, փոխադարձ, ժխտական ևն), այսպես կոչված, բազմահի- մունք դասակարգումն է, որը, սակայն, մեր խորին համոզմամբ, չունի գտական բավարար հիմնավորում, քանի որ կատարվում է տարբեր ելակետերից, չի բացառում բառախմբերի՝ մեկը մյուսին ներառումը, չի ենթադրում դասակարգվող խմբերին հատուկ քերականական յուրահատուկ վարքագիծ և այս ամենով պայմանավորված՝ չի նպաստում նյութի համակողմանի ուսուցմանն ու յուրացմանը։ Այդ մասին խոսվել է հայ լեզվաբանության մեջ։ Մեր մոտեցմամբ՝ դերանուն համարվող բառախմբերը առանձնացնելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր, փոխպայմանավորված հանգամանք՝ 1. ի՞նչ են դրանք ցույց տալիս՝ առարկա՞, առարկայի հատկանի՞շ, թե՞ գործողության կամ հատկանիշի հատկանիշ, և ըստ այդմ՝ 2. քերականական ի՞նչ կապի և առնչության մեջ են հարաբերակից անուն խոսքի մասերի հետ։ Այս մոտեցմամբ կատարված դասակարգումը տալիս է մեծ հնարավորություն քերականորեն բնութագրելու դերանունների առանձնացվող խմբերն ու տեսակները, որոնք են գոյական, ածական, մակբայ և թվական դերանունները։