ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ – 2021-2 Հետադարձ հայացք 100-ամյա հեռավորությունից Ավագ Ա. Հարությունյան 1919-1921 թթ. Սյունիքը գտնվում էր աշխարհաքաղաքական չարաղետ խաղերի և ներքին խլրտումների կործանարար ընթացքի մեջ, որին դիմակայելու համար նախևառաջ անհրաժեշտ եղավ համախմբում՝ կարող մարդկանց ղեկավարությամբ: