ԿԱՐՍԻ 1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ – 2021-3 Քննական հայացք 100-ամյա հեռավորությունից Արարատ Մ. Հակոբյան 1921 թ. մարտի 16-ի (իրականում 18-ի) Մոսկվայի պայմանագիրը գոնե արտաքուստ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանեցնելու համար նախապես նրանում ներառվել էր 15-րդ հոդվածը, որը պարտավորեցնում էր Ռուսաստանին քայլեր ձեռնարկելու, որպեսզի անդրկովկասյան հանրապետություններն իրավաբանորեն ճանաչեն այդ ստորացուցիչ փաստաթղթի պայմանները: