Արդի միջազգային-իրավական համակարգում
Արմինէ Հ. Տիգրանեան
Հոդվածում քննության են ենթարկվում Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված1 տարածքներում հայկական մշակութային արժեքների յուրացման, ավերման, պղծման և վանդալիզմի դեպքերը՝ գրավյալ տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային իրավական սկզբունքների տեսանկյունից։ Այդ նպատակով ներկայացվում են նաև մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային իրավական համակարգի ձևավորումն ու զարգացումը Հաագայի, Ժնևի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած մի շարք կոնվենցիոնալ դրույթների, մարդու իրավունքները պաշտպանող փաստաթղթերի, միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և օկուպացված տարածքներում մշակութային արժեքների պաշտպանության սովորութային օրենքների քննության
միջոցով։