ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԾԱԾԿԱԳԻՐԸ – 2021-3 Եվ համանման մյուս վիմագրերը Արսեն Է. Հարությունեան Ծածկագրությունը կամ գաղտնագրությունը խոր արմատներ ունի ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրավոր-մշակութային ժառանգության մեջ: «Կրիպտոգրաֆիա» (cryptography, հուն. χρυπτός – գաղտնի և γραφή – գրություն) միջազգային անունով հայտնի այս երևույթի հիմքում տարբեր իրողություններն ու անունները գաղտնի ու անեղծ պահելը, դրանք տգետ մարդկանց վայրագությունից ապահովագրելն ու սերունդներին ավանդելն էր, ինչը քրիստոնեության մեջ դրսևորվեց անհատի՝ հիշման արժանի լինելու համար անունները չեղծելու ու չյուրացնելու մտավախությամբ, քանզի «….որևէ անձնանվան գրանցում ինքնին ենթադրում է հիշվելու ակնկալիքը»: