ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ,ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ – 2021-4 Մաս երրորդ։ Հերոսն իբրև քահանա և գրող Գևորգ Ա. Ճաղարյան «Հերոսների մասին» բանախոսական շարքի (1840) չորրորդ բանախոսությունը Քարլայլն սկսում է հերոսապատումի իր հիմնարար հղացքներից մեկի՝ հերոսականի շրջելիության հավաստմամբ։ «Մենք պարբերաբար ջանացինք բացատրել, որ հերոսների բոլոր տիպերն էլ ի բնե նույնական են», ուստի պատահական չէ, որ հերոսական քահանան հանդես է գալիս իբրև «յուրատեսակ մարգարե, որի մեջ ևս պետք է ներշնչանքի լույս լինի [.…]։