ԿԻԼԻԿՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ 1250-1350-ԱԿԱՆ ԹԹ. – 2021-4 Օվսաննա Պ. Քեշիշյան Կիլիկիայում ստեղծված Աստվածաշունչ մատյանները, որոնք առանձնանում են հայկական մանրանկարչական մյուս դպրոցների ձեռագրերից իրենց շքեղությամբ, կատարման բարձր վարպետությամբ, ինչպես նաև աստվածաշնչյան պատկերագրական հարուստ համակարգով և նորամուծություններով, կարևորագույն դեր ունեն հայերեն Աստվածաշնչի գեղարվեստական հարդարանքի գործում: