ՍՈՒՐԲ ԳՐՈՑ ԵՐԿՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՈՒՂՂԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆՈՐՈՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԿՆՈՐՈՇՈՒՄԸ – 2021-4 Ս. Օգոստինոսի մեկնահայեցակարգում Ռոմիկ Խ. Քոչարյան Հերմենևտիկան (մեկնագիտություն) կյանքի է կոչվել ամենայնի որպես այդպիսին գոյության իսկությունը հայտող տեսագործնական իմաստու թյան հասկացման ու մեկնորոշման կարիքային խնդրակարգով: Արդ՝ ամենայնի գոյության բուն կոչումն ու ըստ այդմ իսկությունը հայտորոշող իմաստի ու իմաստության խորհրդի հասկացմամբ ու մեկնորոշմամբ իմացահայտ է դառնում իր բնույթով տեսական ճշմարտությունը: