ՄԱՐԴ, ՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՆՎԻՐՈՒՄ ԷՐ – 2021-4 Ալի Էրթեմի հիշատակին Աշոտ Ն. Հայրունի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարը մեծ կորուստ կրեց. 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ ծանր հիվանդությունից հետո, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ Գերմանիայում բնակվող թուրք հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, մեծ մարդասեր և հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Ալի Էրթեմը։