ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ – 2021-4 Եվ հակաթուրքական դաշինքի ձևավորման հեռանկարները Լիլիթ Վ. Դալլաքյան Վերջին տարիներին Թուրքիան, փորձելով վերագտնել իրեն միջազգային ասպարեզում, ռազմական, քաղաքական և տնտեսական լծակների օգտագործմամբ ընդլայնեց իր ազդեցությունը Միջերկրական ծովի ավազանում, Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում։ Սակայն նման համառ ու հետևողական ջանքերը հանգեցրին նրան, որ թուրքական առաջխաղացման ճանապարհին սկսեցին ուրվագծվել նորանոր խոչընդոտներ, որոնց կուտակումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակաթուրքական դաշինքի ձևավորմանը։