1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ – 2021-4 Հայաստանյան արդի պատմագիտության գնահատմամբ (1991-2021 թթ.) Լիլիթ Հր. Հովհաննիսյան Հայկական հարցին վերաբերող միջազգային դիվանագիտական փաստաթղթերի շարքում թերևս ամենավիճելին ու գնահատման առումով ամենաբարդը միմյանց հետ տրամաբանորեն կապված 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի, 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերն են։