ԿԱՐՍԻ 1921 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ – 2021-4 Արմեն Ց. Մարուքյան Ինչպես հայտնի է, «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի (18-ի) խորհրդա-թուրքական պայմանագրի 15-րդ հոդվածով Խորհրդային Ռուսաստանը պարտավորվել էր ճնշում գործադրել Խորհրդային Հայաստանի1 վրա, որպեսզի վերջինս համաձայներ ընդունել տվյալ փաստաթղթով իր տարածքներից Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը Թուրքիային, իսկ Նախիջևանը Ադրբեջանին հանձնելու դրույթները: