ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ — 2022-2

Մեզանում այսօր քչերն են խոստովանում, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով մեր հայրենիքի արցախյան հատվածը դարձել է տարածաշրջանում ու նրա շուրջը ծավալվող աշխարհաքաղաքական խաղերի պատանդը, ուստիև առայժմ չունենք մեկ քայլով իրավիճակը շտկելու և անգամ դրա երկարատև սառեցմանը հասնելու որևէ հնարավորություն կամ երաշխիք։