ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԸ – 2022-2 Որպէս սոցիալ-հումանիտար միջնորդություն Մարիամ Մ. Կարապետյան Մեզանում գիտության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ զրույցները պարբերաբար ակտիվանում են՝ զուգորդվելով Հայաստանի տեխնոլոգիական ապագայի, համաշխարհային նշանակության հարցերում իր ներդրումներով արժեքավոր պետություն դառնալու անհրաժեշտության, պետության պաշտպանական համակարգը նոր զինտեխնիկայով համալրելու թեմաների հետ։