ՇԻՐԱԿԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2022-2 Պատմա-աշխարհագրական դիտարկումներ Գեղամ Մ. Բադալյան Շիրակը հնագույն ժամանակներից եղել է Հայաստանի առավել բազմամարդ գավառներից մեկը: Այդ մասին է վկայում Պատմահայր Խորենացու հետևյալ թևավոր արտահայտությունը. «Թէ քո Շարայի որկորն է՝ մեր Շիրակայ ամբարքն չեն»: