ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԻՐԱԽԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ – 2022-2 Պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային սկզբունքների դիտանկյունից Արմինե Հ. Տիգրանյան 2020 թ. սեպտեմբերի 27-ին պատերազմի սանձազերծումից ի վեր ադրբեջանական զինված ուժերը բացահայտ կերպով թիրախավորել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը՝ խախտելով ոչ միայն տարբեր կոնվենցիաներով իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, այլև պատերազմի ժամանակ պարտադիր դարձած մշակութային ժառանգության պահպանության միջազգային սովորութային նորմերը։