ԷՎՐԻՍՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ – 2023-2 Կրթական էկոլոգիայի խնդիրները հաղթահարելու միջոց Մարիամ Մ. Կարապետյան Հայաստանում կրթական բարեփոխումների օրակարգում են բովանդակային և մեթոդական բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար ռազմավարություններ են մշակվում, դասընթացներ են կազմակերպվում։ Ռազմավարությունները, սակայն, հաճախ միայն հռչակագրեր են մնում կիրառման պրակտիկաներն ավելի հիմնավոր դարձնելու համար հետադարձ վերլուծություն ու ինքնանդրադարձ են անհրաժեշտ։ Այս մտահոգություններն են պայմանավորել սույն հոդվածի նպատակը՝ քննարկել բուհական դասավանդման ընթացքում համագործակցային մեթոդների կիրառման կոնկրետ օրինակներ համալսարանական մեկ դասընթացից: