ԽԱՂԸ ԵՎ ԹԱՏԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱԿԱՆ ԱԹԵՆՔՈՒՄ – 2023-2

(խաղընթացներ, դիմակներ և կերպարներ) (անգլերեն)

Ալբերտ Ա. Ստեփանյան

Դասական շրջանի Աթենքի տեղանքը, ընկերային կառույցը, վարչակարգն ու մտայնությունը կարգաբերված էին համաձայն մի սկզբունքի, որը հաճախ բանաձևվում է իբրև «միասնություն ըստ
տարասեռությունների»։ Սկզբունքն այս, ի մասնավորի, բացահայտվում էր քաղաքի չորս հիմնարար իմաստային բևեռներում՝ Արեոպագոս և Ակրոպոլիս, Ագորա և Դիոնիսական թատրոն։ Ընդսմին, առաջին զույգն արտահայտում էր ընկերային պահվածքի աստիճանակարգային և ծիսա-սրբազնային կոդը։ Այն ուներ ալգորիթմիկ-հրամայական բովանդակություն և բացառում էր զգացական և բանական արժեքների քննարկումն ու փաստարկումը։