ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆԸ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ – 2023-2 Մարո Վ. Ղուկասյան Գրական ստեղծագործությունը բարդ և անկանխատեսելի մի աշխարհ է՝ անակնկալներով ու հակասություններով, պատմական ժամանակաշրջանով, բովանդակային բազմազան շերտերով, հեղինակի անհատականության դրոշմով և նրա ինքնատիպ հոգեբանության ու մտածելակերպի անսպասելի դրսևորումներով։