ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԵՐԿԲԱՐԲԱՌՆԵՐԸ (տարաժամանակյա քննություն) – 2023-2 Վարդան Զ. Պետրոսյան Հին հայերենի երկբարբառային կազմությունների տարաժամանակյա դիտարկումներ առկա են Հ. Հյուբշմանի, Հ. Պեդերսընի, Ա. Մեյեի, Հ. Աճառյանի, Գ. Ջահուկյանի, Է. Թումանյանի և Յու. Գաբրիելյանի աշխատություններում: Բացառությամբ վերջինի, որն ինչպես առհասարակ հին հայերենի, այնպես էլ մասնավորապես նշված հիմնահարցի քննությունն իրականացնում է բնական լեզվաբանության սկզբունքների համաձայն, մյուսների նկատառումներն ընդհանուր առմամբ ավանդական հնդեվրոպաբանության պատկերացումների տիրույթում են: