Դավիթ Ս. Գյուրջինյան
V դարում՝ մաշտոցյան գրերի գյուտից հետո, սկիզբ է դրվել հայոց գրավոր մշակույթին: V դարի հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ գործածված է հարուստ և բազմազան բառապաշար, որի միջոցով արտահայտվում են այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարակից երկրների պետական և հասարակական կառուցվածքի, վարչատարածքային բաժանման, հարևան ժողովուրդների հետ Հայաստանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական և այլ հարաբերությունների, տնտեսական գործունեության, կրոնաեկեղեցական կյանքի, ինչպես նաև գիտության, մշակույթի տարբեր բնագավառների այլազան իրողություններ: