ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԽՈՍՔԻ ԵՐԿԱՏՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ – 2023-3 (ցեղակից լեզուների հետ առնչությունների համատեքստում) Վազգեն Գ. Համբարձումյան Իրականության երկատումային առանձնացումը (դիխոտոմիկ դիստրիբուցիա)՝ իբրև մտածողության ձև, հատուկ է եղել նաև հնդեվրոպական նախալեզուն կրող ժողովուրդներին, որի՝ տարբեր բնույթի արտացոլումներ հայտնի են ցեղակից լեզուների վիպական (առասպելական-բանաստեղծական) հատվածներում: Սույն հոդվածում կանդրադառնանք նման արտացոլումներից մեկին, հատկապես՝ այդ բնագավառում կուտակված նոր տվյալների համադրմամբ, առանձին դեպքերում՝ նաև անհրաժեշտ վերանայումներով, ուստի հարկ ենք համարում սկսել փոքր-ինչ հեռվից: