ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԹՌՈՒՑԻԿԸ – 2023-3 1885 թ. փետրվարին հայկական դպրոցների փակման կապակցությամբ Գոհար Գ. Ավագյան Անդրկովկասին տիրելուց հետո հիմնելով պետական ուսումնական հաստատություններ՝ ցարական կառավարությունը նպատակ ուներ բարձրացնելու ռուսաց լեզվի դերը տարածաշրջանում՝ նպաստելով նրա տարածմանը, ռուսական գահի հանդեպ սերմանելով հպատակության ու հավատարմության զգացումներ և նախապատրաստելով որոշակի մասնագիտական որակավորում ունեցող անձանց վարչական պաշտոններ վարելու համար: