ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑՈՒ ԿԱԼՎԱԾԱԳԻՐԸ – 2023-3 Կնիքների քննությամբ և Նախեդուռ գյուղի առնչությամբ Սիրանուշ Մ. Ֆահրադյան Ներկա հրապարակման մեջ ներկայացվող Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու (1655-1680) մագաղթյա կալվածագիրը, որը պահվում է Մաշտոցյան Մատենադարանի (ՄՄ) արխիվի բաժնի«Կաթողիկոսական դիվան» (ԿԴ) ֆոնդում, հետաքրքիր է ինչպես Սբ. Էջմիածնի հողային-կալվածական տիրույթները Արևելյան Վրաստանում ընդարձակելու նպատակով Հակոբ Ջուղայեցու ծավալած գործունեության քննությամբ, այնպես էլ իբրև եկեղեցական պատմաիրավական փաստաթուղթ՝ իր բազմաթիվ կնքադրոշմներով, որոնք ընդգծում են հարցի կարևորությունը: