ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՎԱՆԱՆԴԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2023-3 Զինա Ա. Ավետիսյան Գողթան գավառից սերած և 17-րդ դարի վերջին Ամստերդամում հաստատված Վանանդեցիների ընտանիքին էր վերապահված հայկական տպագրությունը և հայկական ինքնությունը նոր մակարդակի բարձրացնելու կարևոր դերը, քանզի Վանանդեցիներն իրենց բազմամյա անխոնջ գործունեությամբ նոր էջ բացեցին հայկական տպագրության պատմության մեջ՝ բարձր վարպետության հասցնելով նաև հայկական տպագրական արվեստը։