ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԵՎ ՀՅԴ ԲԱՔՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ – 2023-4 Ցարական Ռուսաստանի Ոստիկանության դեպարտամենտի 1890-ական թվականների գաղտնընթերցումներում Մկրտիչ Դ. Դանիելյան Օսմանյան կայսրությունում 1895 թ. աշնանը մոլեգնող հայերի զանգվածային կոտորածներին զուգահեռ՝ ցարական իշխանություններն Անդրկովկասում սկսեցին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հալածանքներն ու ձերբակալությունները: