ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՕՍՄԱՆԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2024-2

Անի Ժ. Ավետիսյան

Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուն այսօր ընդգրկում է 2732 ձեռագիր, որոնցից մոտ 400-ը օսմաներեն են, այդ թվում՝ ութ չաղաթայերեն և մեկ լակերեն (զուգահեռ օսմաներեն): Oսմաներեն ձեռագրերը Մատենադարանի ձեռագրական ժառանգության մաս են կազմել հիմնականում Սբ. Էջմիածնի Մատենադարանի հավաքածուի, Մինսկի Վ. Ի. Լենինի անվան գրադարանի (այժմ՝ Բելառուսի ազգային գրադարան), Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նմուշների համալրմամբ, նաև՝ շնորհիվ անհատական նվիրատվությունների։