ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՇՈՒՇԻՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ-20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ Հումանիտար մշակույթի էթնիկ առանձնահատկությունների համատեքստում – 2024-2 Թամար Լ. Հայրապետյան 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած Անդրկովկասի հայ հասարակությունը գործուն հետաքրքրություն էր ցուցաբերում ազգային ինքնագիտակցության վերելքը պայմանավորող տպագրության, մամուլի, հրատարակչական գործի, մանկավարժության և դպրոցի նկատմամբ: Այս հոսանքի մեջ իր ուրույն տեղն ուներ Արցախ պատմազգագրական շրջանը, որտեղ, ի թիվս հումանիտար մշակույթի վերոնշյալ ոլորտների, սկսում էր ձևավորվել գավառական քաղաքի կյանքն աշխուժացնող ևս մի կարևոր հաստատություն՝ թատրոնը: Այն իր զարգացմանն է հասնում Շուշիի Խանդամիրյան թատրոնով։