«ՆԱՐԵԿԻ» ԷՍՏՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ – 2018-3 Նորայր Բ. Պողոսյան 2017 թվականը արգասաբեր էր նարեկացիագիտության համար: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տպագրվեց Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքի լատիշերեն տարբերակը (թարգմանիչ՝ Վալդա Սալմինա): Բազմամյա ստեղծագործական ու նախապատրաստական ընթացքից հետո Տալլինում տպագրվեց անմահ «Մատեանի» էստոներեն թարգմանությունը: