«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ 1918-1920 Թ.Թ.» – 2018-2 Սիրանուշ Գ. Հովհաննիսյան «ՎԷՄ» համահայկական հանդեսի խմբագրության նախաձեռնությամբ 2018 թվականի մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքի Ալեք եւ Մարի Մանուկյան սրահում տեղի ունեցավ գիտաժողով-քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության պատմության դասերը 1918-1920 թթ.: Սերունդների հիշողության և արդիականության մարտահրավերների համատեքստում» խորագրով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-ամյակին: