ԴԵՐՍԻՄԸ 1920 Թ. ԹՈՒՐՔ – ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ – 2017-4 Արամ Ս. Սայիյան Հայաստանի առաջին Հանրապետության ու ողջ հայության համար ճա կատագրական 1920 թ. աշնանը քեմալական հրոսակների դեմ զինյալ պայքարի դրոշ էին պարզել նաև Դերսիմի քրդերը1, բայց նույն թշնամու դեմ մարտնչող երկու ճնշված ժողովուրդները այդպես էլ չկարողացան միավորել իրենց ուժերը՝ հնարավորություն տալով առանձին-ա ռանձին պարտության մատնել իրենց, ինչի արդյունքը եղավ ՀՀ անկումը և Դերսիմի քրդերի ազատագրական պայքարի հերթական դրսևորման՝ Քոչգիրիի ապստամբության ծանր պարտությունը։