ԸՆՁԱՌՅՈՒԾԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՔԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ – 2017-2 Սարգիս Գ. Պետրոսյան Ընձառյուծը Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի և հյուսիսային Իրանի բարձրալեռնային շրջաններում տարածված կատվազգի խոշոր գիշատիչ էր: Այդ նույն տարածքներում բնակվում էր նաև նրա որսի հիմնական կենդանին՝ քարայծը (բեզոարյան այծ): Դրանք երկուսն էլ պաշտամունքի առարկա են եղել շատ վաղ ժամանակներից: Կատվազգի գազանի և խոտակեր եղջերավորի պաշտամունքային հակադրումը վաղնջա կան ժամանակներից լայն տարածում է ունեցել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքում և պատկերվել դրանց գոտեմարտի տեսքով: