«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾԸ» – 2017-2 Արարատ Մ. Հակոբյան Հայաստանի խորհրդայնացումից և Փետրվարյան ապստամբությունից հետո ՀՅ Դաշնակցությանը վարկաբեկելու և կազմաքանդելու համար ՀԿ(բ)Կ-ն դիմել է հետապնդումների ու հալածանքների տարբեր ձևերի ու եղանակների: Դրանցից մեկն այսպես կոչված «Դաշնակցական տեռորիստների գործ»-ի հորինումն էր 1925 թ. հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը տեղի ունեցած Վաղարշապատի գավառի Ներքին Աղջաղալա (այժմ՝ Ն. Բազմաբերդ) գյուղի գյուղխորհրդի քարտուղար Մանուկ Խուշոյանի սպանությունը քաղաքական ահաբեկչություն որակելու միջոցով: