ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԸ – 2017-2 Մարգարիտա Մ. Խաչատրյան 2016 թ. նոյեմբերի 26-ին լրացավ Սփյուռքի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Համաստեղի (Համբարձում Կելենյան, 1895-1966) մահ վան 50-րդ տարելիցը. նա հանկարծամահ եղավ Լոս Անջելես քաղաքում, իր ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ձեռնարկի ժամանակ՝ շնորհակալական խոսք ասելիս։