ՆԻՒԹԵՐ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ, ԺԲ հատոր, խմբագիր՝ Երուանդ Փամպուքեան, Պէյրութ, «Համազգայինի Վահէ Սէթեան հրատարակչատուն», 2016, 464 էջ – 2016-4 Գևորգ Ս. Խուդինյան Փաստաթղթերի ժողովածուին գրախոսական անդրադարձ կատարելու խնդիրը միշտ էլ կապված է որոշակի բարդությունների հետ, քանզի նման հրապարակման աղբյուրագիտական արժեքի բացահայտումը դեռևս բավարար չէ այն կազմող հեղինակի կատարած գործի ամբողջական արժևորման համար։