ՄՈՄԻԿԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ – 2016-3 Ինեսա Գ. Դանիելյան Մոմիկը հայ միջնադարի գեղարվեստական մեծ ժառանգություն թողած արվեստագետներից է: Շատ մասնագետներ տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են նրա մանրանկարչական, քանդակագործական և ճարտարապետական ստեղծագործությունները: Ստորագրված աշխատանքներից բացի՝ Մոմիկի արվեստի ոճական, պատկերագրական առանձնահատկությունների հիման վրա ուսումնասիրողները նրան են վերագրել նաև այլ երկեր: