ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏ – 2016-2 Լիանա Ս. Սարգսյան Ճիշտ հարաբերությունների ձևավորման և անմիջական շփման համար լեզվական գիտելիքների պաշարը, իհարկե, անհրաժեշտ նախապայման է, բայց միակը չէ: Զրույցն արվեստ է, որին տիրապետելու համար անչափ կարևոր են ոչ միայն լեզվա կան գիտելիքները, այլև էթիկետի կանոնների իմացությունն ու կիրառությունը: Էթիկետը երեք բաղկացուցիչների ամբող ջությունն է` արտաքին տեսք, վարվե ցողություն և խոսք. սրանք զգա լիորեն փոխկա պա կցված են և փոխլրացնում են միմյանց: